Իսրայելը 80 թռչող սարք է գործարկել Գազայի հատվածում հարվածների համար

Իսրայելը 80 թռչող սարք է գործարկել Գազայի հատվածում հարվածների համար

Իսրայելի բանակը 80 թռչող սարք է գործարկել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի 150 թիրախներին միաժամանակյա հարվածներ հասցնելու համար, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Յոնաթան Կոնրիկուսը:

«Երկար ժամանակ առաջին անգամ մենք 80 թռչող սարք ենք գործի դրել միաժամանակ մեկ գործողության մեջ՝ նպատակ ունենալով հարվածել շուրջ 150 հրթիռային հանքերի, որտեղից ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» խմբավորումները հրթիռներ են արձակվում Գազայի հատվածի հյուսիսային մասում և ոչ միայն»,- ասել է Կոնրիկուսը ճեպազրույցի ժամանակ: Նա նշել է, որ գործարկվել է նաև F-35 կործանիչը։

Անցյալ գիշերվանից օդային տագնապի ազդանշանները չեն դադարում պաղեստինյան անկլավի և Աշկելոնի հետ սահմանակից քաղաքներում: 13։00-ից պաղեստինյան խմբավորումները սկսել են գնդակոծել Աշդոդ խոշոր քաղաքը։

Երկուշաբթի օրվանից Իսրայելի տարածքով Գազայի հատվածից արձակվել է ավելի քան 200 հրթիռ, իսրայելական բանակը ի պատասխան խոցել է ավելի քան 130 ռազմական թիրախներ անկլավի տարածքում ՝ ոչնչացնելով 15 զինյալների: Իսրայելի բանակը 5 հազար պահեստազորի է կոչ արել պաղեստինցի իսլամիստների դեմ իրականացվող «պատի պահապաններ» գործողության ընթացքում տարբեր ստորաբաժանումների ամրապնդման համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում