Ճապոնիայի վարչապետը հայտարարել է, որ պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի ԿԲ-ի նկատմամբ

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան փետրվարի 28-ին հայտարարել Է, որ Տոկիոն պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի Կենտրոնական բանկի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում են ճապոնական եւ արեւմտյան ԶԼՄ-ները:
Նա պարզաբանել Է, որ Ճապոնիան կսահմանափակի գործարքավարությունները ՌԴ-ի ԿԲ-ի մասնակցությամբ:
Բացի այդ, վարչապետի խոսքով, Տոկիոն պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի մի շարք իրավական անձանց եւ ֆիզիկական անձանց, ինչպես նաեւ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ:
Կիսիդան հավելել Է, որ Ճապոնիան որոշում Է ընդունել սահմանափակել Բելառուս արտահանումը: Ճապոնական ԶԼՄ-ները նշվում են, որ այդ որոշումն ընդունվել Է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության ֆոնին: Ավելի վաղ Կիսիդան հայտարարել Է, որ Ճապոնիան արեւմտյան երկրներին կմիանա SWIFT վճարային համակարգից ռուսաստանյան մի շարք բանկերի անջատման դեպքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ