Ավստրալիան և Նոր Զելանդիան իրենց քաղաքացիներին կոչ են արել լքել Ուկրաինան

Ավստրալիան և Նոր Զելանդիան իրենց քաղաքացիներին կոչ են արել լքել Ուկրաինան

Ավստրալիայի վարչապետ Սկոտ Մորիսոնը կոչ է արել երկրի քաղաքացիներին լքել Ուկրաինան։

«Մենք հարգում ենք նրանց որոշումը, բայց մեր խորհուրդը նրանց շատ պարզ․ դա շատ վտանգավոր իրավիճակ է, և հանուն ձեր սեփական անվտանգության պետք է փորձեք հեռանալ Ուկրաինայից»,-ասել է Մորիսոնը՝ ելույթ ունենալով լրագրողների առջև, փոխանցում է news.com.au պորտալը։

Ուկրաինան անհապաղ լքելու կոչով է հանդես եկել նաև Նոր Զելանդիայի ԱԳՆ-ը։ Նշվում է, որ պետք է հեռանալ, քանի դեռ կան կոմերցիոն չվերթներ։

Նշվում է, որ Ուկրաինայում երկրի քաղաքացիների հյուպատոսական օգնություն տրամադրելու Նոր Զելանդիայի կառավարության հնարավորությունները շատ սահմանափակ են՝ այնտեղ նորզելանդական դիվանագիտական ներկայացուցչության բացակայության պատճառով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում