Վարորդական իրավունքի վկայական տրամադրելու պատրվակով խաբեությամբ գումարներ են հափշտակել
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երկու տղամարդ, որոնցից մեկը` Ագարակ գյուղի, մյուսը` մայրաքաղաքի բնակիչ, ոստիկանության ծառայողի անվան տակ, վարորդական իրավունքի վկայական տրամադրելու պատրվակով խաբեությամբ գումարներ են հափշտակում:
Տեղեկությունը ճշտելուց հետո Աշտարակի ոստիկաններն անցան կոնկրետ միջոցառումների: Ապրիլի 13-ի առավոտյան երկուսն էլ հայտնաբերվեցին և բերման ենթարկվեցին ոստիկանության Աշտարակի բաժին: Նրանք խոստովանեցին, որ այս տարվա մարտին, նախնական համաձայնության գալով, մի քանի անձից պահանջել և ստացել են տարբեր չափի գումարներ՝ իբր, առանց քննության և ընթացակարգի վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու համար։
Ոստիկանության Աշտարակի բաժնում փաստի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել են հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հարուցվել է քրեական գործ: Մայիսի 2-ին տղամարդկանց առաջադրվել է մեղադրանք։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Կարծիքներ