Սևանի թերակղզում օտարերկրացիների միջև վեճն ավարտվել է դանակահարությամբ. դանակահարողը ձերբակալվել է
Սևանի թերակղզու լճափնյա գոտում օգոստոսի 25-ին, ժամը 14-ին օտարերկրացիների միջև ծագած վիճաբանության ընթացքում նրանցից մեկը մյուսին դանակահարել է։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, մոտակայքում ծառայություն իրականացնող ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները անմիջապես հասել են դեպքի վայր, հայտնաբերել և՛ դանակահարողին, և՛ մարմնական վնասվածքներ ստացած անձին։
«Դանակահարված տղամարդը տեղափոխվեց բժշկական կենտրոն, իսկ դանակահարողը ձերբակալվեց։
31-ամյա օտարերկրացին ներկայացվեց քննչական ստորաբաժանում։ Նա հայտնել է, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածքներ է հասցրել տղամարդուն, ինչից հետո դանակը նետել է Սևանա լիճը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ կատարվում է նախաքննություն։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ