Ոստիկանության ծառայողները խուզարկությամբ ինքնաձիգ, փամփուշտներ ու թմրամիջոցներ են հայտնաբերել
Օրերս ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գառնի գյուղի 39-ամյա մի բնակիչ գյուղի Բանավան թաղամասի գործարաններից մեկի հարևանությամբ աճեցնում, օգտագործում և պահում է թմրամիջոց ու ապօրինի զենք։
Ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվեց քրեական գործ։
Հուլիսի 23-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի, Կոտայքի մարզային վարչությունների, Քանաքեռ-Զեյթունի և Կոտայքի բաժինների ծառայողները հարուցված քրեական գործի շրջանակներում Գառնի գյուղի Բանավան թաղամասի գործարաններից մեկի հարևանությամբ գտնվող հողամասում խուզարկություն կատարեցին։
Արդյունքում` հայտնաբերվեցին կանեփի 12 թուփ, 2 կիսաչոր թուփ, մարիխուանայի նմանվող զանգված, «ԱԿ-47» ինքնաձիգ՝ խլացուցիչով և փամփշտատուփով, որի մեջ 5,45 մմ տրամաչափի` 23, և ևս 21 հատ ինքնաձիգի փամփուշտներ էին։
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։
Քննությունը շարունակվում է։
Կարծիքներ