ՀՀ ՍԱՏՄ-ն մսի շուկայում թիրախային վերահսկողություն է իրականացնում Տյառնընդառաջ տոնին ընդառաջ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) Տյառնընդառաջ տոնին ընդառաջ փետրվարի 5-ից սկսել է վերահսկողություն մսի իրացման կետերում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՍԱՏՄ-ից, տեսչական մարմնի տեսուչները ստուգայցեր են իրականացրել՝ պարզելու համար իրացման ցանցում վաճառվող մսի ծագումը:
Ըստ աղբյուրի՝ վերահսկողական միջոցառումներ են իրականացվել մսի իրացման 84 վաճառակետերում։ Արձանագրվել են խախտմներ, որոնք հիմնականում վերաբերել են Ձև N5 անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի բացակայությունը։
ՀՀ ՍԱՏՄ-ն հիշեցնում է, որ վաճառվող թարմ միս-մսեղիքը պետք է ուղեկցվի դրա սպանդանոցային ծագումը հավաստող անասնաբուժական Ձև 5 վկայականով, միսը պետք է նույնականացվի՝ (պետք է համընկնեն մսի վրայի դրոշմակնիքի և Ձև 5 վկայականի հերթական համարը), կտրատված և սառնարան-ցուցափեղկում դրված միսը պետք է ներկայացված լինի տեղեկատվական թերթիկով (այն պետք է նույնական լինի Ձև 5 վկայականի և մսի դրոշմակնիքի հետ)։
Կարծիքներ