Բրիտանական խոշոր էներգետիկ ընկերությունը գազի գնի պատճառով հայտարարել է սնանկացման մասին
Մեծ Բրիտանիայի խոշորագույն էներգետիկ մատակարարներից մեկը՝ Bulb-ը, սնանկության հայց է ներկայացրել գազի համաշխարհային բարձր գների ֆոնին:
Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները հայտնել էին, որ կառավարությունը արտակարգ իրավիճակների ծրագիր է պատրաստում Bulb-ի վերաբերյալ։ Ընկերությունը երկրի յոթերորդ խոշորագույն էներգամատակարարն է համարվում և սպասարկում է 1,7 միլիոն մարդու։
Էներգետիկ ոլորտի աղբյուրները հայտնել են, որ բանակցություններ են ընթանում մի քանի պոտենցիալ հաճախորդների հետ, որոնք կարող են գնել ընկերությունը։
«Մենք կոշտ որոշում կայացրինք աջակցել Bulb-ի կառավարմանը: Այս գործընթացը նախատեսված է պաշտպանելու Buld-ի սպառողներին, ապահովելու, որպեսզի մատակարարման փոփոխություններ չլինեն։ Մենք սկսեցինք դիտարկել դրամահավաքի տարբերակները և ուրախացանք, որ մեր բիզնեսը ֆինանսավորելու բազմաթիվ ծրագրեր եղան տարբեր ներդրողների կողմից, սակայն էներգետիկ ճգնաժամը Մեծ Բրիտանիայում և ամբողջ աշխարհում մտավախություն է առաջացրել ներդրողների շրջանում, ովքեր չեն կարող գործել, մինչդեռ մեծածախ գներն այնքան բարձր են, և ստացվում է, որ ընկերությունները ներկայում էներգիա են մատակարարում զգալի կորուստներով»,- ասված է հայտարարության մեջ։
Ընկերությունը սնանկացման պատճառ է համարում գազի ռեկորդային գները և ծայրահեղ անկայունությունը։ Գազի գնի թանկացման պատճառներից է համարում նաև «Հյուսիսային հոսք 2» գազատարի շուրջ աշխարհաքաղաքական վեճերը։
Տարեսկզբից Բրիտանիայում գազի գնի թանկացման պատճառով արդեն սնանկացել են 25 էներգետիկ ընկերություններ։
Կարծիքներ