Սեպտեմբերի 2-3-ը բացահայտվել է հանցագործության 65 դեպք

Սեպտեմբերի 2-3-ը բացահայտվել է հանցագործության 65 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 13, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 9-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, յուրացման կամ վատնման, ծեծի, անհետաձգելի միջամտության որոշման կիրառումը խախտելու, արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու և փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու՝ 2-ական, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, սպանության սպառնալիքի և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ գազային զենք կրելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 9 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության՝ 3, և անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 3 մարդ զոհվել է, 63-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում