Ռուսաստանին շատ ցավալի պատժամիջոցներ են սպառնում. Նուլանդ
![Ռուսաստանին շատ ցավալի պատժամիջոցներ են սպառնում. Նուլանդ](https://freenews.am/uploads/images/image_750x_61de8f42995a7.jpg)
Ուկրաինայի հետ սահմանին իրադրության հետագա սրացման դեպքում ԱՄՆ-ը եվրոպացի դաշնակիցների հետ մտադիր է «շատ ցավոտ» պատժամիջոցների փաթեթ սահմանել ՌԴ-ի դեմ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը՝ ընդգծելով, որ դրանք կարող են կիրառվել արդեն մշակված սցենարով։
Նրա խոսքով, ԱՄՆ-ը և Եվրոպան ընդհանուր պատկերացում ունեն, թե ինչ ֆինանսական պատժամիջոցներ կպահանջվեն Ռուսաստանի համար։ Բացի այդ, դաշնակիցները քննարկում են արտահանման սահմանափակումները, «որը ցավալի ազդեցություն կունենա Ռուսաստանի վրա»։
Նուլանդը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում Ուկրաինայի հետ սահմանի մոտ, ինչը, ըստ նրա, հակասում է դեէսկալացիային, որը ԱՄՆ-ն ակնկալում է Կրեմլից։ Նա նաև հիշեցրել է, որ հենց Ռուսաստանն է 100 հազարանոց ուժ կուտակել Ուկրաինայի սահմանների մոտ: «Ռուսաստանն է դիվերսիա, ապակայունացում պատրաստել Ուկրաինայի համար: Հենց նա է ապատեղեկատվություն և ստեր տարածել Ուկրաինայի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մասին՝ արդարացնելու սեփական գործողությունները»,- ասել է Նուլանդը։
«Մենք խորհրդակցություններ ենք անցկացնում մեր դաշնակիցների և գործընկերների հետ: Միացյալ Նահանգները կարող է ձեռնարկել իր միջոցները, Եվրոպան և մյուս դաշնակիցները կարող են զուգահեռ քայլեր ձեռնարկել, որոնք որոշակիորեն տարբեր կլինեն, բայց նաև՝ ցավոտ», – ասել է նա:
Կարծիքներ