ԿԸՀ-ն հունիսի 27-ին կամփոփի ընտրության արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վաղը կամփոփի հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրության արդյունքները:
Ընտրությանը մասնակցել են 21 կուսակցություն և 4 դաշինք, անցողիկ շեմը հաղթահարել է միայն 2-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ձայների մեծամասնությամբ, և «Հայաստան» դաշինքը:
Օրենքով սահմանված կարգով, որպես երրորդ ուժ, խորհրդարան կմտնի նաև շեմը չհաղթահարած «Պատիվ ունեմ» դաշինքը:
Կարծիքներ