Գիտնականը հայտարարել է, որ համավարակը կավարտվի 2021 թվականի գարնանը
Չինաստանի առաջատար համաճարակաբաններից մեկը՝ Չժուն Նանշանը, կանխատեսել է, որ COVID-19 նոր տիպի կորոնավիրուսի համաճարակը կավարտվի մինչև 2021 թվականի գարնանը, գրում է «People's Daily» թերթը: Համաճարակաբանը նշել է, որ համաճարակը չի կարող ավարտվել այս տարվա ձմռանը, բացի այդ, համավարակի լայնածավալ երկրորդ ալիք չի սպասվում:
Նանշանը նաև նշել է, որ կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը կարող է ավելանալ ձմռանը: Նանշանը հավելել է, որ համաճարակաբանական իրավիճակը վերահսկելու համար երկրները պետք է ճիշտ ժամանակին կարճ ժամկետով խիստ միջոցներ ձեռնարկեն՝ ներառյալ օդային ճանապարհորդության սահմանափակումները ու ուսումնական դասընթացների չեղարկումը:
Կարծիքներ