Ոստիկանները Երևանում թմրավաճառության դեպք են բացահայտել. երեք անձ ձերբակալվել է

Ոստիկանները Երևանում թմրավաճառության դեպք են բացահայտել. երեք անձ ձերբակալվել է

Քրեական ոստիկանության ծառայողները թմրամիջոցների իրացման վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ են իրացրել հունիսի 1-ին՝ համագործակցելով Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների հետ:

 ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ  Թամանցիների փողոցից նրանք բերման են ենթարկեցին երեք տղամարդու` «Կիա» մակնիշի մեքենայով հանդերձ:

«Նրանցից երկուսի խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինով լցված հինգ փաթեթ:

Հետագա միջոցառումներով հաջողվեց պարզել, որ թմրամիջոցը նրանց իրացրել էր մայրաքաղաքի Կռիլովի փողոցի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ: Նա հայտնաբերվեց Երևանի Արին-Բերդի փողոցում, սակայն նկատելով իրավապահներին` իր վարած «ԲՄՎ» մակնիշի մեքենայով դիմեց փախուստի: Հետապնդումը կարճ տևեց. ԲՄՎ-ն վթարի ենթարկվեց, իսկ այդ ընթացքում 30-ամյա տղամարդը մեքենայի պատուհանից նետեց մեկ փաթեթ:

Դեպքի վայրի զննությամբ փաթեթը հայտնաբերվեց: Փաթեթում ավելի քան 11 գրամ մեթամֆետամին կար: Բերման ենթարկվածը ոստիկանությունում հայտնեց, որ փաթեթն իրենն է: Ավելին, բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացրեց իր աշխատավայրում թաքցրած ևս մեկ փաթեթ, որի մեջ եղած ափիոնը կշռեց 585 գրամ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հարուցվել է քրեական գործ, երեքն տղամարդն էլ ձերբակալվել են: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում