ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարել է Իրանի հետ գործարքի ձևաչափը մշակելու մասին

ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարել է Իրանի հետ գործարքի ձևաչափը մշակելու մասին

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ Վիենայում կայացած բանակցություններում արդեն մշակվել է Իրանի հետ գործարքի ձեւաչափը, սակայն դեռևս պետք է արմատական քաղաքական որոշումներ կայացվեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Նուլանդը այս մասին հայտարարել է առցանց խորհրդաժողովում:

«Մենք միասին կարողացանք գործարքի ձևաչափը մշակել, բայց պետք է հիմնարար քաղաքական որոշումներ կայացնել: Մենք դեռ չենք հասել ավարտին: Դա կարող է տեղի ունենալ շուտով կամ էլ տեղի չի ունենալ։ Մենք պետք է զգույշ լինենք», - ասել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում