Դեռ չեմ հավատում, որ դու այլևս չես խաղալու Բարսելոնայում. Կումանը՝ Մեսսիին

Դեռ չեմ հավատում, որ դու այլևս չես խաղալու Բարսելոնայում. Կումանը՝ Մեսսիին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն արձագանքել է հարձակվող Լիոնել Մեսսիի հեռանալուն կատալոնական ակումբից:

«Դեռ չեմ հավատում, որ դու այլևս չես խաղալու «Բարսելոնայում»: Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ արեցիր ակումբի համար, Լեո:

Ինձ հաճելի էր աշխատել քեզ հետ, ես տպավորված էի, թե ինչպես ես վերաբերվում քո աշխատանքին, ինչպես ես միշտ ձգտում հաղթել: Սա է քեզ դարձնում աշխարհի լավագույն խաղացողը: Մաղթում եմ քեզ և ձեր ընտանիքին ամենայն բարիք»,- գրել է Կումանը Twitter-ում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Լիոնելը հեռացավ «Բարսելոնայից»: Մեսսին իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում խաղացել է միայն կատալոնական ակումբի կազմում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում