Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը հավանության է արժանացել 50 երկրում
Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը հավանության է արժանացրել արդեն 50-րդ երկիրը, որը դարձել է Նամիբիայի Հանրապետությունը: Ինչպես հայտնում է «Կոմերսանտ»-ը, այս մասին ասվում է «Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամի կայքում:
Դրական գնահատականների առումով ռուսական ղեղամիջոցը երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում. պատվաստանյութի հաստատված արդյունավետությունը կազմում է 91,6%:
«Սպուտնիկ V» պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ կիրառման համար հաստատվել է Բելառուսում, Արգենտինայում, Բոլիվիայում, Սերբիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում, Թուրքմենստանում, Հունգարիայում, ԱՄԷ-ում, Իրանում, Գվինեայում, Թունիսում, Հայաստանում, Մեքսիկայում, Նիկարագուայում, Լիբանանում, Մյանմարում, Պակիստանում, Սիրիայում, Հորդանանում, Քենիայում, Մարոկկոյում և մի շարք այլ երկրներում:
Ներկա փուլում այն փորձարկումների է ենթարկվում Դեղամիջոցների վերահսկման հարցով եվրոպական գործակալության կողմից:
Կարծիքներ