Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից բերման է ենթարկվել ակցիայի 111 մասնակից
Այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից ակցիայի 111 մասնակից խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն։
Տեղեկատվությունը «Հայկական ժամանակ» -ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ոստիկանության 3 ծառայող տեղափոխվել է բուժհաստատություն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Դիմադրություն» շարժման անդամներն այսօր վերսկսել են անհնազանդության ակցիաները՝ հավաքվելով Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց:
Հիշեցնենք, որ Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց իրավիճակը լարվել էր: Հրմշտոց էր տեղի ունեցել, որի հետևանքով ոստիկանության երկու ծառայող և 2 քաղաքացի էին տեղափոխվել հիվանդանոց:
Կարծիքներ