Միրզոյանը Ռումինիայի ԱԳ նախարարին հրավիրեց Երևան
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուին հրավիրեց Երևան:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռումինիայում ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո հայտարարության վերջում Միզրոյանը նշեց, որ հետաքրքրված է Ռումինիայի ԱԳ նախարարի հետ երկխոսությունը շարունակել՝ նոր թափ հաղորդելով երկու երկրների հարաբերությունների օրակարգի ընդլայնմանը:
«Պարոն Բոգդան, ես հրավիրում եմ Ձեզ՝ այցելելու Երևան՝ առաջին իսկ հնարավորության դեպքում»,-ասաց Միրզոյանը:
Կարծիքներ