Գերմանիան բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. 28 մլն դրամ յուրացում կատարած անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին

Գերմանիան բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. 28 մլն դրամ յուրացում կատարած անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին

Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Մ.Մ.-ին, ով մեղադրվում է շուրջ 28 միլիոն դրամ յուրացում կատարելու մեջ, հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Մ.Մ.-ի տեղափոխումը Երևան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում