Վահագն Ալեքսանյանն ընթերցեց Ռոբերտ Քոչարյանից Էրդողանին ուղղված նամակից մի հատված
![Վահագն Ալեքսանյանն ընթերցեց Ռոբերտ Քոչարյանից Էրդողանին ուղղված նամակից մի հատված](https://freenews.am/uploads/images/image_750x_61e531f364f5c.jpg)
Այսօր տեղի ունեցած ԱԺ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ընթերցեց ՀՀ 2-րդ նախագահ Ռուբերտ Քոչարյանի 2005 թվականի նամակից հատված, որն ուղղված էր Թուրքիայի վարչապետ Էրդողանին․
«Հարգելի՛ վարչապետ,
Ես ստացել եմ Ձեր նամակը: Որպես 2 հարևաններ, մենք պետք է աշխատենք ճանապարհներ գտնել միասին ապրելու: Ահա, թե ինչու առաջին օրվանից պարզեցինք մեր ձեռքը՝ հաստատելու համար հարաբերություններ, բացելու սահմանը և երկխոսություն սկսելու երկու երկրների և ժողովուրդների միջև»։
«Ի՞նչ էր անում այդ ժամանակ խորհրդարանական խմբակցություն Դաշնակցությունը»,- հարցրեց Ալեքսանյանը։
Կարծիքներ