Վրաստանի առողջապահության նախարարը քննադատել է դեղագործական ընկերություններին բարձր գներ սահմանելու պատճառով
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն խիստ քննադատել է դեղագործական ընկերություններին՝ նրանց դեղատների ցանցում բարձր գների պատճառով և ասել, որ գերատեսչությունը «ցավոտ որոշում» է պատրաստել այդ կապակցությամբ: Հաղորդում է jnews.ge-ն։
Միևնույն ժամանակ, նա չի նշել, թե ինչ տեսակի որոշման մասին է խոսքը:
Ըստ նրա՝ պետությունը և երկրի քաղաքացիները դարձել են դեղերի գների պատանդ, և դա պետք է փոխել:
«Այս առումով հնարավոր է ավելի ցավոտ որոշում կայացնել, բայց դա շատ օգտակար և ցավոտ կլինի միայն մի քանիսի համար: Ինչ վերաբերում է մեր քաղաքացիներին, ապա դա նրանց մեծ օգուտ կբերի: Մենք նաև հույս ունենք հասարակության կողմից աջակցության առաջիկա պայքարում, քանի որ սա ոչ միայն մեր պայքարն է, այլև ընդհանուր նպատակ՝ արդարության վերականգնում: Որպեսզի քաղաքացիները կարողանան գնել պետության կողմից սուբսիդավորված դեղերը, որոնց համար բյուջեից զգալի միջոցներ են հատկացվել»,- ասել է առողջապահության նախարարը:
Ըստ նրա՝ այս մոտեցումը միանգամայն համապատասխանում է Եվրոպայի չափանիշներին, որտեղ կարգավորվում է դեղագործական շուկան, միևնույն ժամանակ թափանցիկ և որակի մշտական վերահսկմամբ»,- հայտարարել է նա:
Կարծիքներ