Ոստիկանները հայտնաբերել են առանց վավերական արտոնագրի Հայաստանում բնակվող օտարերկրյա 11 քաղաքացու
Ոստիկանության ՔՈԳՎ անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժինը շարունակում է անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումները։ Հերթականը նոյեմբերի 11-ին էր։
Անօրինական միգրացիայի դեմ պայքարի և Կենտրոնական բաժինների ծառայողները շրջայցեր են իրականացրել Երևանի կենտրոնում գործող հյուրանոցային համալիրներ և հայտնաբերել են առանց վավերական արտոնագրի Հայաստանում բնակվող օտարերկրյա 11 քաղաքացու։
Նրանք ներկայացվել են ոստիկանության ԱՎ վարչություն։ Միջոցառումները շարունակվում են։
Կարծիքներ