Ջրից դուրս է բերվել Ինդոնեզիայում կործանված օդանավի «սև արկղը»
Ինդոնեզիայում ջրասուզակները դուրս են բերել կործանված Բոինգ 737-500 ուղևորատար օդանավի «սև արկղը»՝ փոխանցում է Al Jazeera-ն:
Օրեր առաջ ավիավթարի էր ենթարկվել ինդոնեզական ավիաընկերությանը պատկանող օդանավը, որում եղել է 62 մարդ: Օդային փոխադրամիջոցը ջուրն էր ընկել օդ բարձրանալուց չորս րոպե անց:
«Սև արկղի» ինքնագրիչների վերծանման շնորհիվ հնարավոր կլինի պարզել ավիավթարի պատճառները:
Որոնողական աշխատանքներին մասնակցել է առնվազն 160 ջրասուզակ:
Կարծիքներ