Դուք եք որոշելու՝ ինչպես ենք ապրելու ապագայում. Ավինյանը՝ երեխաներին
Հունիսի 1-ը մի շատ կարևոր խորհուրդ ունի՝ դա ձեր իրավունքների օրն է։
Այս մասին քաղաքաապետարանի «Դպրոցական ավագանու» նիստին ասել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Քանի որ դուք մուտք եք գործում ավագ դպրոց և սա հասուն կյանք մտնելու ճանապարհն է, կարծում եմ մենք կարող ենք և պետք է զրուցենք այն կարևոր հարցերի շուրջ, որոնք ձևավորելու են ձեր ներկան և ապագան։
Դժվար չէ կռահել, թե ինչու են երեխաների իրավունքներն առանձնացվում ընդհանուր մարդու իրավունքներից, որովհետև այսօրվա երեխաները մեր վաղվա հասարակությունն ու քաղաքական կյանքն են և առհասարակ դուք եք որոշելու, թե մենք ինչպես ենք ապրելու ապագայում»,-նշել է Ավինյանը։
Կարծիքներ