Նյու Յորքում կորոնավիրուսի բռնկումից ի վեր առաջին անգամ 24 ժամվա ընթացքում մահվան որևէ նոր դեպք չի գրանցվել
ԱՄՆ Նյու Յորք քաղաքում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր առաջին անգամ 24 ժամվա ընթացքում մահվան զրոյական զուցանիշ է արձանագրվել, գրում է The Hill-ը։
Նյու Յորքի առողջապահության և հոգեկան առողջության վարչության նախնական տվյալները ցույց են տվել, որ մարտի 13-ից ի վեր առաջին անգամ Նյու Յորքում մահվան զրոյական զուցանիշ է արձանագրվել։ Խոսքը շաբաթ օրվա մասին է:
Պարբերականը նկատում է, որ մինչ Նյու Յորքը և հյուսիսարևելյան մյուս շրջանները կորոնավիրուսի բռնկման զսպման գործընթացում առաջընթաց են գրանցում, վիրուսը տարածվում է ԱՄՆ-ի այլ մասերում, հիմնականում՝ հարավում և արևմուտքում:
Կիրակի թարմացված քաղաքային տվյալների համաձայն՝ Նյու Յորքում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է կորոնավիրուսի 215 924 դեպք, որից 18 670-ը՝ մահվան ելքով։ Քաղաքում կորոնավիրուսի մահացության հակառեկորդ է արձանագրվել ապրիլի 7-ին՝ 24 ժամում գրանցվելով մահվան 597 դեպք։
Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն ուրբաթ զգուշացրել է, որ երկրի այլ մասերում բռնկումները կարող են հանգեցնել Նյու Յորքում հիվանդության ալիքի սրմանը։
Կարծիքներ