ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին. Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ, պատգամավորներ Մարիամ Պողոսյանը, Լիլիթ Ստեփանյանը, Զարուհի Բաթոյանը և Գայանե Եզիազարյանը կգործուղվեն Բեռլին:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.
1. Աշխատանքային այցով 2024 թվականի սեպտեմբերի 16-19-ը Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավորներ Մարիամ Պողոսյանին, Լիլիթ Ստեփանյանին, Զարուհի Բաթոյանին եւ Գայանե Եզիազարյանին:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը»,- ասված է կարգադրության մեջ:
Կարծիքներ