Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ վարչապետի հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ վարչապետի հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳՆ-ն, հավատարիմ մնալով իր ձեռագրին, անընդունելի է անվանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Ղարաբաղում անցակետի ստեղծումն ուղղված է այնտեղ ապրող հայերի «էթնիկ զտմանը»։

Ինչպես ասվում է ադրբեջանական նախարարության հրապարակած հաղորդագրության մեջ, անցակետի բացման հարցում հայկական կողմի ցանկացած միջամտություն «ոտնձգություն է Ադրբեջանի ինքնիշխանության դեմ»։

Անտեսելով հայկական տարածքում իրենց կողմից արվող ապօրինի գործողությունները, Բաքվից հայտարարել են, թե հայկական կողմը պետք է պատասխանատու և կառուցողական մոտենա խաղաղության համաձայնագրի բանակցություններին, կատարի եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունները:

Այսօր՝ ՀՀ կառավարության նիստի մեկնարկին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել էր Արցախում՝ Լաչինի միջանցքում, Ադրբեջանի կողմից ձեռնարկվող սադրիչ գործողություններին։ Նա ևս մեկ անգամ պնդել էր, որ սրանով Ադրբեջանը շարունակում է սրել իրադրությունը տարածաշրջանում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում