ԱՄՆ-ը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդ կվերադառնա որպես դիտորդ. «Ասոշիեյթեդ պրես»

ԱՄՆ-ը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդ կվերադառնա որպես դիտորդ. «Ասոշիեյթեդ պրես»

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքերը փետրվարի 8-ին կհայտարարի որպես դիտորդ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդ (ՄԻԽ) վերադառնալու վերաբերյալ: Այդ մասին հաղորդել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը՝ վկայակոչելով անանուն աղբյուրների:

2018 թվականին ԱՄՆ-ը հայտարարել Էր ՄԱԿ-ի ՄԻԽ-ից դուրս գալու մասին: Երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցչիները քանիցս քննադատել են ՄԻԽ-ին Իսրայելի նկատմամբ «կանխակալ» վերաբերմունքի համար, ինչպես նաեւ բացասաբար են արտահայտվել այն բանի կապակցությամբ, որ խորհրդի անդամներ են հանդիսանում Վենեսուելան, Չինաստանը եւ Կուբան:

Ինչպես հաղորդում Է գործակալությունը, Բլինքենը եւ Ժնեւում ԱՄՆ-ի բարձաստիճան դիվանագետը փետրվարի 8-ին կհայտարարեն, որ Վաշինգտոնը կվերադառնա խորհուրդ՝ որպես դիտորդ, սակայն կձգտեն հասնել լիիրավ անդամի դերին: Ինչպես հայտարարել Է բարձրաստիճան աղբյուրներից մեկը, ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը կարծում Է, որ խորհուրդն անհրաժեշտ Է բարեփոխել, սակայն ամենադյուրինը փոխգործակցության միջոցով փոփոխություններին նպաստելն Է: Նրա խոսքով՝ դա «կարեւոր համաժողով Է նրանց համար, ովքեր պայքարում են ամբողջ աշխարհում բռնապետության եւ անարդարության դեմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում