Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել շիրակցի 13 հայ գերիներին

Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել շիրակցի 13 հայ գերիներին

Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել շիրակցի 13 հայ գերիներին, որոնք Ադրբեջանում դիվերսանտ են համարվում և մեղադրվում են իբրև թե ահաբեկչական հարձակումների և այլ հանցագործությունների մեջ։

Պատիժը բանտում կրելուց հետո նրանք բոլորը հարկադրաբար կարտաքսվեն, հաղորդում է Սպուտնիկ Ադրբեջանը:

Հիշեցնենք, որ մեղադրյալի աթոռին են Հայկազ Հովհաննիսյանը, Վարազդատ Մանուկյանը, Դավիթ Ստեփանյանը, Լևոն Թոսունյանը, Արթուր Բաղդասարյանը, Սերոբ Ավագյանը, Վարազդատ Հարությունյանը, Ժորա Մանուկյանը, Հրայր Հերաբյանը, Նարեկ Գասպարյանը, Գրիգոր Կյուրեղյանը, Աշոտ Գևորգյանը և Մարտին Աղրամանյանը։

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության գլխավոր քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ 2020 թվականի դեկտեմբերի 13-ին, Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում, հայ ռազմագերիների գերեվարման կապակցությամբ, որոնք մեղադրվում էին, իբր նոյեմբերի 9-ի միացյալ հայտարարությունից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներ ներթափանցելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նրանք պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել այնտեղ։