Ռուդենկոն և Ռուբինյանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացը
Փետրվարի 14-ին Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբինյանի հետ՝ հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև մոսկովյան պայմանավորվածությունների կատարման, ինչպես նաև փետրվարի 24-ին Վիեննայում հատուկ ներկայացուցիչների հերթական շփման հետ կապված հետագա քայլերի շուրջ։
Ռուսական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ հետագայում էլ աջակցելու Երևանի և Անկարայի միջև շփման կետերի որոնմանը՝ ի շահ տարածաշրջանի կայունության և զարգացման։
Կարծիքներ