Օձունի համայնքապետը հաղորդում է տվել՝ իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալ. Գոռ Աբրահամյան
Օձունի համայնքապետը Ոստիկանությունում հաղորդում է տվել՝ իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է դրա հիման վրա անմիջապես հարուցել քրեական գործ։
Հարուցումից հետո քրեական գործն անհապաղ պահանջվելու է՝ քննչական ենթակայության կարգով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու համար»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Աբրահամյանը։
Կարծիքներ