ՈՒԵՖԱ-ի նախագահը հայտնել է որ Եվրոպայի առաջնությունները մի քանի երկրում անցկացնելու ձևաչափը այլևս չի լինի

ՈՒԵՖԱ-ի նախագահը հայտնել է որ Եվրոպայի առաջնությունները մի քանի երկրում անցկացնելու ձևաչափը այլևս չի լինի

ՈւԵՖԱ նախագահ Ալեքսանդր Չեֆերինը դեմ է ապագայում Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարը մի քանի երկրում անցկացնելուն։

«Ես դեմ եմ այս գաղափարին։ Շատ բարդ է։ Անարդար է, որ մի քանի թիմեր ստիպված եղան այս մրցաշարի ընթացքում անցնել 10 հազար կիլոմետր, իսկ մյուսները՝ 1000 կմ։ Դա արդար չէ նաև երկրպագուների նկատմամբ։ Հետաքրքիր գաղափար է, սակայն բարդ իրագործելի է։ Որոշ երկրպագուներ պետք է լինեն Հռոմում, իսկ մի քանի օրից`Բաքվում, սա չորսուկես ժամ թռիչք է: Չեմ կարծում, որ այս ձևաչափը կկրկնվի»,- Չեֆերինի խոսքերը մեջբերում է Reuters-ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում