Թալիբները միջազգային հանրությունից ժամանակ են խնդրել
Միջազգային հանրությունը պետք է թալիբներին 20 ամիս ժամանակ տա՝ նախքան նրանց կառավարության գործունեությունը քննադատելը: Այս մասին հայտարարել է թալիբների ժամանակավոր կառավարությունում էկոնոմիկայի նախարար նշանակված Քարի Դին Մոհամադ Հանիֆը, փոխանցել է ТАСС-ը:
«Մենք չենք խնդրում աշխարհին օգնել մեզ կամ համագործակցել մեզ հետ, ինչպես դա անում էր նախկին ռեժիմը։ Համաշխարհային հանրությունը 20 տարի շարունակ օգնել է նախկին իշխանություններին, բայց նրանք, միևնույն է, ձախողել են։ Թող աշխարհը մեզ 20 ամիս տա, հետո դատի՝ արդյոք մենք հաջողությա՞ն ենք հասել, թե՞ ոչ»,- ասել է Հանիֆը:
Կարծիքներ