Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի գործով կալանավորվել է երկրորդ սպան

Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի գործով կալանավորվել է երկրորդ սպան

Զինվորական կացարանում բռնկված հրդեհի գործով կալանավորվել է երկրորդ սպան։

Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական անփութության համար։

Նշենք, որ նույն մեղադրանքն է առաջադրվել օրերս կալանավորված զորամասի հրամանատարի տեղակալ Գոռ Աղաբեկյանին։

Քննչական կոմիտեն ավելի վաղ հաղորդել էր, որ ձերբակալվել է զորամասի կոմունալ շահագործման ծառայության, հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետը։

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհի և դրա հետևանքով զոհերի ու վիրավորների մասին հայտնի դարձավ հունվարի 19-ի վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունից, որով հայտնվում էր՝ չպարզված հանգամանքներում պատահարը տեղի է ունեցել ժամը 01:30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 3 անձ:

Այնուհետև հայտնի դարձավ զինվորական պաշտոն զբաղեցնող մի շարք անձանց պաշտոնանկությունների մասին, որոնք, ըստ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, ինչ-որ կերպ պատասխանատվություն են կրում տեղի ունեցած համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում