Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

«Ես ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, ինչ ուզում է լինի, այդ թուղթը այդ վերսիայով չեմ ստորագրի»:

Այս մասին հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե 2021 թվականին հայտարարել էիք, որ ավելի շուտ ձեռքերս կկտրեմ, քան Տավուշի և Ղազախի այդ սահմանակից հատվածի գյուղերի վերաբերյալ որևէ փաստաթուղթ կստորագրեմ:

«Ես այդ հայտարարությամբ նկարագրել եմ, բացել եմ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունները: Սա 2020 թվականի նոյեմբերի 9-ի տեղի ունեցած իրադարձությունների մասին է: Հիմա էստեղեից բխում է հաջորդ հարցը՝ հիմա, եթե այն ժամանակ չէիր ստորագրի, հիմա ինչո՞ւ, ի՞նչն է փոխվել: Փոխվել է շատ կարևոր բան, էական բան՝ սահմանային սյուները, Ալամաթայի հռչակագիրը, որպես սահմանազատման բազային սկզբունք, հարցի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի կողմից ընդունված փաստաթուղթը և սահմանազատման գործընթացը:

Ուզում եմ ձեր ուշադրությւոնը հրավիրել, որ վերոնշյալ հայտարարությունը չի վերաբերվել միայն այդ խնդրին: Հայտարարությունը վերաբերվելա արդյո՞ք Խերեմլիին նույնպես, այո, վերաբերվել է: Ինչո՞ւ այն ժամանակ չեմ ստորագրել, որովհետև այն ժամանակ ստորագրության դիամաց դելիմիտացված պետական սահման չէինք ստանալու, սահմանային սյուներ չէինք ստանալու, անվտանգության երաշխիքներ չէինք ստանալու, սա առանցքային՝ շրջադարձային տարբերություն է»,- նշեց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում