Կենսաբանական զենքի կիրառմամբ ահաբեկչական հարձակումներն ավելի վտանգավոր են, քան համաճարակները. Բիլ Գեյթս

 Կենսաբանական զենքի կիրառմամբ ահաբեկչական հարձակումներն ավելի վտանգավոր են, քան համաճարակները.  Բիլ Գեյթս

Microsoft-ի հիմնադիր և բարերար Բիլ Գեյթսն ասել է, որ աշխարհը պետք է պատրաստվի ոչ միայն նոր համաճարակներին, այլ նաև կենսաբանական զենքի կիրառմամբ հնարավոր ահաբեկչական հարձակումներին, որոնք, նրա կարծիքով, կարող են նույնիսկ ավելի վտանգավոր լինել, քան կորոնավիրուսի տարածումը։

Գեյթսը բրիտանական Policy Exchange-ին տված հարցազրույցում ասել է, որ միլիարդավոր դոլարներ պետք է ծախսվեն համաճարակաբանական անվտանգության հետազոտությունների, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի հատուկ մեխանիզմների մշակման համար: Ըստ Գեյթսի նոր սպառնալիքներին դիմակայել է պետք:

Նա կոչ է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը ստեղծել հատուկ աշխատանքային խումբ՝ վերահսկելու համաճարակաբանական իրավիճակը:

Կենսաբանական զենքի կիրառմամբ ահաբեկչական հարձակումների սպառնալիքի կանխարգելման կարևորությունը Գեյթսը բացատրում է հետևյալ կերպ. «Ի՞նչ կլինի, եթե բիոահաբեկիչները ջրծաղիկ բերեն 10 օդանավակայան: Մենք գիտե՞նք, թե ինչպես կարող է աշխարհը արձագանքել դրան: Կան բնականորեն տեղի ունեցող համաճարակներ և համաճարակներ, որոնք առաջանում են կենսաահաբեկչությունից: Վերջինս կարող է նույնիսկ ավելի վատ լինել, քան այն, ինչ մենք հիմա ունենք»։

«Հուսով եմ, որ հինգ տարի հետո ես կարող եմ գիրք գրել «Մենք պատրաստ ենք հաջորդ համաճարակին» վերնագրով, սակայն այն պահանջում է միլիարդավոր դոլարներ ծախսել հետազոտության և զարգացման վրա: ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան կմասնակցեն այդ ամենին», - պարզաբանում է  Գեյթսը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում