2025 թվականի արդյունքների մասին․ մանրամասնել է Նիկոլ Փաշինյանը
Կառավարությունը փետրվարի 26-ի նիստում չզեկուցվող հարցերի փաթեթում հավանության է արժանացրել «Կառավարության գործունեության 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը:
Ըստ վարչապետի՝ զեկույցի նախաբանում նշվում է, որ 2025 թվականը առաջին օրացույցային տարին է, երբ սահմանային կարկոցների հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն, ՀՀ անկախությունից ի վեր առաջին անգամ Հայաստանից արտագաղթը վերափոխվել է ներգաղթի, արձանագրվել է բարձր տնտեսական աճ՝ 7,2 տոկոս, Պետբյուջեի եկամուտները 2017-ի համեմատ ավելացել են 135 տոկոսով և այլն:
Նշենք՝ Սահմանադրության 156-րդ հոդվածի համաձայն՝ այս շաբաթ զեկույցն ուղարկվելու է Ազգային ժողով:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:


Կարծիքներ