Թաիլանդում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը Հայաստանից կմասնակցի 5 ծանրորդ
Հայ ծանրորդները Թաիլանդում կայանալիք աշխարհի գավաթի հերթական փուլին կմասնակցեն 5 մարզիկով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թաիլանդում կայանալիք վարկանիշային աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցեն Անդրանիկ Կարապետյանը, Սամվել Գասպարյանը, Գարիկ Կարապետյանը, Սիմոն Մարտիրոսյանն ու Վարազդատ Լալայանը:
Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերին կմասնակցի 3 ծանրորդով, որոնց անունները դեռևս հայտնի չեն:
Կարծիքներ