Զորամասը լքած նորակոչիկի եղբայրը 8 անգամ զորամաս է փոխել, իսկ հայրը ՌԴ-ում կալանավայրում պատիժ է կրում
Արդեն 3-րդ օրն է՝ Կապանի զորամասն ինքնակամ լքած, նորակոչիկ Վլե Ֆերոյանի բարեկամները Պաշտպանության նախարարության դիմաց են: Հարազատները վստահեցնում են՝ հրամանատարների վատ վերաբերմունքի պատճառով է ժամկետային զինծառայողը լքել զորամասը:
Ուսումնական ստորաբաժանման հրամանատար, կապիտան Արմեն Ավագյանի խոսքով՝ արդեն 10 տարուց ավելի Հայաստանի բոլոր զորամասերում զինվորներն ազատված են զուգարան մաքրելու պարտադրանքից: Ծեծի կամ բռնության տարբերակի մասին խոսելն էլ ավելորդ է համարում, կարճ ասում է՝ բացառվում է, ներկայացնում աղմուկ հանած պատմության իր տարբերակը: Զորամասում մաքրությունն ապահովելու և իրենց պարտականությունների սահմանում հավասար բաշխելու մասին ծառայակիցներն են պատմում:
Մի քանի օր նորակոչիկի գտնվելու վայրն անհայտ էր, հարազատները հավաստիացնում էին՝ զորամասը լքելուց հետո Վլեն իրենց չի զանգահարել, գտնվելու վայրի մասին էլ տեղյակ չեն: Զինծառայող Ֆերոյանի հարազատներն ավելի ուշ հայտնեցին, որ Վլեն այս ընթացքում զանգահարել է իրենց, պատրաստ է ներկայանալ իրավապահ մարմիններին, ուղղակի մի փոքր վախեցած է:
Մեր հավաստի տեղեկություններով Վլե Ֆերոյանի եղբայրն էլ է մեղմ ասած խնդիրներ ունեցել ծառայության ժամանակ, նա 8 անգամ զորամաս է փոխել, ինչով էլ հիմնավորված կարելի է ասել, որ այս ընտանիքի անդամներին հատուկ է զորմասից փախնելն ու զիծառայության պայմաններին չհարմարվելը։ Ի դեպ, զորամասից ինքնակամ փախած Վլե Ֆերոյանի հայրը ՌԴ-ում կալանավայրում պատիժ է կրում։
ArmeniaNews
Կարծիքներ