Դանակահարություն Վանաձորի բանտում․ 4 քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց

Դանակահարություն Վանաձորի բանտում․ 4 քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում դանակահարության դեպք է գրանցվել, 4 քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։

«Վանաձոր» ԲԿ–ն ժամը 14:10-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ ՔԿՀ–ում տուժած քաղաքացիներ կան։

Շտապօգնության բժիշկները Վանաձորի բանտից 1 հոգու տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն, իսկ 3 հոգու հիվանդանոց են տեղափոխել բանտի աշխատակիցները։

Միջադեպ է եղել, որի ժամանակ օգտագործվել են սուր կտրող-ծակող առարկաներ։

Այս պահին բժիշկները պայքարում են տուժածների կյանքի համար։

Կասկածյալներից մեկը Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Կարեն Փիլոյանն է, որը կասկածվում է Վանաձորի բնակիչ 39-ամյա Արման Փերիխանյանին սպանելու մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում