Երկամարտի 346 կգ արդյունքով՝ Հարություն Հովհաննիսյանը դարձավ ԵԱ չեմպիոն․ Արայիկ Հարությունյան

Երկամարտի 346 կգ արդյունքով՝ Հարություն Հովհաննիսյանը դարձավ ԵԱ չեմպիոն․ Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․

«Այսօրվա մեր երկրորդ ոսկին ու հերթական ռեկորդը: Բրավո տղեքին։

Պատանիների հավաքականի անդամ Հարություն Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր: Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում մեդալների համար պայքարի մեջ մտան +94 կգ քաշային ծանրորդները:

Հայաստանի հավաքականից Հարություն Հովհաննիսյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 150 կգ, 156 կգ, 160 կգ: Վերջին մոտեցմամբ էլ նա սահմանեց Եվրոպայի պատանիների նոր ռեկորդ: Այս վարժությունում Հովհաննիսյանը դարձավ ոսկե մեդալակիր:

Հրում վարժությանը Հովհաննիսյանը բարձրացրեց 180 կգ ու 186 կգ: Այստեղ Հովհաննիսյանը երկրորդն էր: Երկամարտի 346 կգ արդյունքով` Հարություն Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի այս առաջնության չեմպիոն»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում