Երկու մարզում փոխմարզպետներ են նշանակվել

Երկու մարզում փոխմարզպետներ են նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել, ըստ որոնց՝ Արմավիրում և Արագածոտնում մարզպետի տեղակալներ են նշանակվել:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Բարսեղ Նիկողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Արմեն Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ»,- նշված է որոշման տեքստում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում