Թուրքիայի խորհրդարանի նախագահը Շուշիում է
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (մեջլիս) նախագահ Մուսթաֆա Շենթոփն այցելել է Ադրբեջանի օկուպացրած հայկական Շուշի բերդաքաղաք, փոխանցում է Ermenihaber-ը։
Թուրքական պետական «TRT» հեռուստատեսությանը տված հարցազրույցում Շենթոփը խոսել է հայերի կողմից «Շուշիի ավերման» մասին՝ համոզմունք հայտնելով, որ Շուշին շուտով կվերականգնվի:
Արցախի խաղաղ բնակավայրերի ռմբակոծման ու ավերման մեջ մեծ ներդրում ունեցած պետության խորհրդարանի ղեկավարը անհեթեթաբար հայկական կողմին է մեղադրել բարբարոսության և ավերածություններ իրականացնելու մեջ:
Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի խորհրդարանի նախագահները միասին շրջել են Ադրբեջանի կողմից զավթված հայկական բերդաքաղաքում:
Շենթոփն ուղերձ է հղել Հայաստանին՝ կոչ անելով հրաժարվել «ագրեսիվ քաղաքականությունից»: Նա տարածաշրջանային կայունության և խաղաղության դեմ ուղղված քայլերի մեջ է մեղադրել Հայաստանին՝ նշելով որ խաղաղությունն առաջին հերթին Հայաստանի ժողովրդին է անհրաժեշտ:
Կարծիքներ