Ինչու է Աբազյանն ազատվել ԱԱԾ տնօրենի պաշտոնից․ Փաշինյանի մեկնաբանությունը

Արմեն Աբազյանն իմ վարչապետության օրոք ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնում և աշխատել է ամենաբարդ շրջանում՝ 2020 թվականի նոյեմբերից: Նրա պաշտոնավարման ամբողջ ընթացքը եղել է չափազանց բարդ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին աշխատանքից ազատելու որոշմանը և պատասխանելով հարցին, թե այդ որոշումը կապ ունի՞ գործարար Սամվել Կարապետյանի տանն իրականացվող գործողությունների, ինչպես նաև հոգևորականներին առնչվող գրառումների հետ:
«Կարծում եմ, որ նա արժանացել է, որ մի քիչ հանգստանա, որովհետև 5 տարի այդ լարված պայմաններում աշխատելն ԱԱԾ տնօրենի պաշտոնում հեշտ չէ»,- հայտարարեց Փաշինյանը:
Կարծիքներ