Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 1․5 հա տարածքում բռնկված հրդեհները
Օգոստոսի 22-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 1000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 2000 քմ,
Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում՝ 1 հա,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2000 քմ,
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 1․5 հա:
Կարծիքներ