Կարևորում ենք Իտալիայի հետ փոխգործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում. Փաշինյան

Կարևորում ենք Իտալիայի հետ փոխգործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին՝ ազգային տոնի առթիվ․

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ։

Պատմական սերտ առնչությունների և ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունները զարգանում են գործընկերության և փոխադարձ վստահության ոգով, առանձնանում բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, տարեցտարի աճող երկկողմ տնտեսական ակտիվությամբ, մշակութային ու գիտակրթական փոխգործակցության վերելքով։ 

Կարևորում ենք Իտալիայի հետ փոխգործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում, ներառյալ՝ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակ­ներում: 

Հայաստանը մշտապես առանձնահատուկ նշանակություն է հաղորդել մեր բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու դրանք նոր նախաձեռնություններով և ծրագրերով համալրմանը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք առաջ մղել մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում: 

Լիահույս եմ, որ տեսանելի ապագայում առիթ կունենանք հանդիպելու և քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը, նախանշելու երկկողմ համագործակցության նոր հեռանկարները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում