Սերգեյ Լավրովը հանդիպել է Իլհամ Ալիեւի հետ

Սերգեյ Լավրովը հանդիպել է Իլհամ Ալիեւի հետ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Ալիեւն «ընդգծել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի ակտիվ դերը Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության պատրաստման գործում»:

Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը՝ Լավրովի գլխավորությամբ, շաբաթ օրը ժամանել է Բաքու: Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիեւը եւ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել են համատեղ հայտարարություն՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին: Հայտարարության համաձայն՝ Հայաստանն ու Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, այնուհետեւ մի շարք շրջաններ անցնում են Բաքվի վերահսկողության տակ, կողմերը գերիների փոխանակում են իրականացնում, շփման գծում եւ Ղարաբաղը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքում տեղակայվում են ռուս խաղաղապահներ: