ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում Հայաստանի Հանրապետությունը չի միացել երկու հայտարարության. ԱԳՆ
ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի այսօրվա նիստի շրջանակներում Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին:
Այս մասին «Լուրեր»-ին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 7-ին՝ ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին ընդառաջ, Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին:
Կարծիքներ