Հնդկաստանի վարչապետը հեռացրել է կառավարության 12 անդամների

Հնդկաստանի վարչապետը հեռացրել է կառավարության 12 անդամների

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին աշխատանքից ազատել է 12 նախարարների, այդ թվում և առողջապահության նախարարին՝ փորձելով թարմացնել կառավարության կազմը կորոնավիրուսի դեմ պայքարում ձախողումների հետևանքով իրենց հասցեին հնչող սուր քննադատություններից հետո:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է  Reuters-ը:

Երկրում ապրիլ-մայիս ամիսներին պաշտոնական տվյալներով մահացել է 400 հազար մարդ: Փորձագետների խոսքով՝ մահերի թիվը կարող է շատ ավելին լինել: Միլիոնավոր մարդիկ շարունակում են չպատվաստված մնալ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում