Հայաստանի ազգային հավաքականը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական արտագնա հանդիպում կանցկացնի Կոսովոյի ընտրանու հետ:
Ինչպես հայտնում է ՀՖՖ-ն, հանդիպումը կկայանա հունիսի 6-ին Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում: Հանդիպման մեկնարկը՝ 21:00-ին (Երևանի ժամանակով):
Հայաստանի ազգային հավաքականը հունիսին անցկացնելու է ևս մեկ ընկերական հանդիպում՝ հունիսի 9-ին Պոդգորիցայում մրցելով Չեռնոգորիայի ընտրանու դեմ:
Կարծիքներ